Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Համերգ՝ Հայկ Դավթյանի, Գայանե Ասլանյանի և Յուրի Դավթյանի մասնակցությամբ

Համերգ՝ Հայկ Դավթյանի, Գայանե Ասլանյանի և Յուրի Դավթյանի մասնակցությամբ
15.07.2016 | 13:31

Հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել Հայկ Դավթյանի (ջութակ, Հայաստան/Ֆրանսիա), Գայանե Ասլանյանի (դաշնամուր, Հայաստան) հետ։ Համերգը ղեկավարում էր ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանը։

Ծրագրում հնչել են Ռիխարդ Շտրաուսի Ջութակի կոնցերտը (հայաստանյան պրեմիերա, մենակատար՝ Հայկ Դավթյան, ջութակ), Մորիս Ռավելի Պավան հանգուցյալ արքայադստեր համար և Դաշնամուրի կոնցերտ ստեղծագործությունները (մենակատար՝ Գայանե Ասլանյան, դաշնամուր)։
Ի դեպ, ջութակահար Հայկ Դավթյանը դիրիժոր Յուրի Դավթյանի որդին է։ Մաեստրոո Դավթյանը համերգից առաջ ասում է, որ հուզմունքը կրկնապատկվել է, որովհետև երկար ժամանակ՝ գրեթե 12 տարի, միասին ելույթ չեն ունեցել։ «Մտածում եմ այն պահի մասին, թե երբ համերգի առաջին բաժինում Հայկն իր ելույթը կավարտի, երկրորդ բաժնում ես ինձ ավելի ազատ կզգամ»,- խոստովանում է Յուրի Դավթյանը։


Ջութակահար Հայկ Դավթյանն էլ նկատում է, որ բեմ է դուրս եկել պատասխանատվության մեծ զգացումով. «Հայաստանում միշտ ավելի դժվար է նվագել, քան այլ երկրում, որովհետև ուսուցիչներդ, ընկերներդ, դասընկերներդ գտնվում են դահլիճում, և ինձ համար շատ կարևոր է նրանց մատուցել լավագույնը»։


Խոսելով Ռիխարդ Շտրաուսի Ջութակի կոնցերտի մասին, որը ներկայացրել է երեկոյի ընթացքում, Հայկ Դավթյանն ընդգծել է, որ այն շատ գեղեցիկ ստեղծագործություն է, և ափսոսանք է հայտնել, որ աշխարհում շատ քիչ է կատարվում։

Դիտվել է՝ 1061

Մեկնաբանություններ